Բաղադրիչներ
120 կորեական ձևով գազար
250 գ հավի խաշած կրծքամիս
300 գ շամպինյոն
1գլուխ սոխ
250 գ մարինացված եգիպտացորեն
2 ճ/գ մայոնեզ
աղ
սև պղպեղ
Պատրաստման եղանակը
Սունկը կտրատել, տապակել նախ առանց ձեթի, թողնել մինչև առաջացած հեղուկը գոլորշիանա
Ավելացնել կիսալուսնաձև կտրատած սոխ, ձեթ, աղ, սև պղպեղ, լավ խառնել և թողնել մինչև պատրաստ լինելը
Հավի կրծքամիսը խորանարդաձև կտրատել, ավելացնել տապակած սունկը, կորեական ձևով պատրաստված գազարը, եգիպտացորենը, մայոնեզը, համեմել աղով, սև պղպեղով և լավ խառնել
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ