Բաղադրիչներ
2 ձու
80 գ շաքարավազ
20 գ վանիլային շաքարավազ
աղ
100 մլ ձեթ
25 գ եգիպտացորենի օսլա
նարնջի կեղևի քերուկ
280 գ ալյուր
200 մլ ծիրանի ջեմ
50 մլ նարնջի հյութ
կոկոսի փաթիլներ
Պատրաստման եղանակը
2 ձվին ավելացնել մի պտղունց աղ, շաքարավազ, 10 գ վանիլային շաքարավազ և լավ խառնել
Ավելացնել 100 մլ ձեթ, եգիպտացորենի օսլա, լավ խառնել, ավելացնել նարնջի կեղևի քերուկ և շարունակել խառնել
Ավելացնել ալյուր, 10 գ վանիլային շաքարավազ և լավ խառնել
Ստացված խմորից գնդիկներ ձևել` նախապես ձեռքերը թաթախելով ձեթի մեջ և դնել 160°С տաքացրած ջեռոցում 20 րոպե
Առանձին կաթսայի մեջ լցնել ծիրանի ջեմ, նարնջի հյութ և 5 րոպե եփել միջին ջերմության վրա
Բլիթները թաթախել ստացված ջնարակի մեջ, ապա 2 բլիթ միացնել իրար և թաթախել կոկոսի փաթիլների մեջ
Վայելեք )))
Բարի ախորժակ