Բաղադրիչներ
1 կգ երիտասարդ, փոքր կարտոֆիլ
աղ
սև պղպեղ
չոր սամիթ
չոր ռեհան
պապրիկա
կուրկումա
2 գլուխ սոխ
2 ատամիկ սխտոր
սամիթ
ձեթ
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլը կեղևով խաշել

Սոխը կիսալուսնաձև կտրատել, տապակել, ավելացնել աղ, սև պղպեղ

Առանձին թավայի մեջ տապակել խաշած կարտոֆիլը, համեմել աղով, սև և կարմիր պղպեղներով, ավելացնել կուրկումա, չոր սամիթ և ռեհան և լավ խառնել

Ավելացնել մանրացրած սխտոր, տապակած սոխը և լավ խառնել

Զարդարեք մանրացրած սամիթով և մատուցեք )))

Բարի ախորժակ