Բաղադրիչներ
600 գ աղացած միս
2 ձու
200 գ թթու վարունգ
200 գ հաց
20 մլ կիտրոնի հյութ
20 գ մաղադանոս
սև և կարմիր պղպեղներ
աղ
30 գ կարագ
2 գլուխ սոխ
20 մլ ձեթ
250 մլ սերուցք
250 մլ հավի արգանակ
կաղապարի չափը 30*16 սմ
Պատրաստման եղանակը
Աղացած մսին ավելացնել 2 ձու, խորանարդաձև կտրատած վարունգ
Սոխը խորանարդաձև կտրատել, տապակել, ավելացնել մանրացրած մաղադանոս, թողնել 2 րոպե, ապա ավելացնել մսին
Հացը թրջել, ջզմել և ավելացնել մսին: Ավելացնել աղ, սև և կարմիր պղպեղներ, կիտրոնի հլութ և լավ խառնել
Կաղապարի մեջ կարագ քսել, միսը դնել հացի ձևով և դնել 180°С տաքացրած ջեռոցում 35 րոպե
Թավայի մեջ հավի արգանակ լցնել, ավելացնել սերուցք, կարմիր քաղցր պղպեղ, թողնել 3-4 րոպե միջին ջերմության կրակի վրա, ապա ավելացնել մսին և ևս 10 րոպե թողնել ջեռոցում
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ