Բաղադրիչներ
3 հատ կարտոֆիլ
1 գլուխ սոխ
100 գ պանիր
աղ
սև պղպեղ
մաղադանոս
2 ձու
խճողակի համար`
300 գ աղացած միս
1 գլուխ սոխ
2 ատամիկ սխտոր
ձիթայուղ
½ կարմիր, ½ դեղին պղպեղ
1 թ/գ աղ
0,5 թ/գ սև և կարմիր պղպեղներ
0,5 թ/գ աղացած կոճապղպեղ
0,5 թ/գ քիմիոն
0,5 թ/գ կարրի
4 ճ/գ ջուր
1 թ/գ տոմատի մածուկ
մաղադանոս
պանիր
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլն անցկացնել քերիչով, քամել
Սոխն անցկացնել քերիչով և ավելացնել կարտոֆիլին։ Համեմել աղով, սև պղպեղով, ավելացնել մանրացրած մաղադանոս, քերած պանիր
Ավելացնել ձու և լավ խառնել
Ջեռոցի տապակի վրա յուղաթուղթ փռել, ստացված զանգվածը լցնել, հավասարապես տարածել և դնել 180°С տաքացրած ջեռոցում 30 րոպե
Խճողակի պատրաստման համար անհրաժեշտ է սոխը, սխտորը կիսալուսնաձև կտրատել և 2 րոպե տապակել ձիթայուղով
Ավելացնել խորանարդաձև կտրատած պղպեղները, աղացած միսը
Համեմել աղով, սև և կարմիր պղպեղներով, կարրիով, քիմիոնով, իմբիրով և լավ խառնել
Ավելացնել տոմատի մածուկ, ջուր, լավ խառնել, թողնել միջին ջերմության վրա 2-3 րոպե
Ավելացնել մաղադանոս և վերցնել կրակից
Կարտոֆիլի վրա պանիր դնել
Ավելացնել տապակած միսն ու ռուլետի պես փաթաթել
Մի քանի կտոր պղպեղ շարել, քերած պանիր ավելացնել և դնել 220°С տաքացրած ջեռոցում 10 րոպե
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ