Բաղադրիչներ
5 հավի բուդ
1 ձու
4-5 ճ/գ մայոնեզ
1 թ/գ մանանեխ
1,5 թ/գ աղ
1 թ/գ սև և կարմիր պղպեղներ
1 թ/գ կուրկումա
3 ատամիկ սխտոր
2 գլուխ սոխ
Պատրաստման եղանակը
Ձուն լավ հարել ձեռքի հարիչով, ավելացնել մայոնեզ, մանանեխ, աղ, ճզմած սխտոր և լավ խառնել
Հավի միսը լցնել ստացված սոուսի մեջ, ավելացնել կիսալուսնաձև կտրատած սոխն ու աբողջը լավ խառնել իրար
Ծածկել սննդային պոլիէթիլենով և թողնել 1 ժամ
Տապակել 2 կողմից` ընթացքում ավելացնելով մարինացված մսի սոխը
Երբ 2 կողմից կկարմրեն` ծածկել կափարիչն ու թողնել 30 րոպե
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ