Բաղադրիչներ
300 գ տավարի միս
2 հատ վարունգ
2 հատ լոլիկ
1 գլուխ սոխ
սամիթ
200 գ մարինացված եգիպտացորեն
4 ճ/գ սոյայի սոուս
3 ատամիկ սխտոր
0,5 թ/գ աղ
0,5 թ/գ սև և կարմիր պղպեղներ
Պատրաստման եղանակը
Միսը երկարությամբ կտրատել, տապակել, ավելացնել աղ, սև և կարմիր պղպեղներ, 2 ճ/գ սոյայի սոուս, մանրացրած սխտոր, լավ խառնել և թողնել մինչև պատրաստ լինելը
Վարունգը երկարությամբ կտրատել, ավելացնել 1 ատամիկ մանրացրած սխտոր և լավ խառնել
Լոլիկի միջուկը հանել, իսկ մնացյալը երկարությամբ կտրատել և ավելացնել վարունգին
Ավելացնել կիսալուսնաձև կտրատած լոլիկը, սոխն ու մանրացրած սամիթը, տապակած միսը, եգիպտացորենը, 2 ճ/գ սոյայի սոուսն ու լավ խառնել
Շտապեք համտեսել )))
Բարի ախորժակ