Բոլորիս քաջ հայտնի «Արևածաղիկ» թխվածքաբլիթների բաղադրատոմսը դուք արդեն ունեք

Բաղադրիչներ

120 գ փափուկ կարագ

1 ձու

60 գ շաքարի փոշի

200 գ ալյուր

0,5 թ/գ փխրեցուցիչ

աղ

1 թ/գ վանիլային շաքարավազ

Մուրաբա կամ ցանկացած ճզմած հատապտուղ

Պատրաստման եղանակը

Կարագը 1 րոպե հարել, ավելացնել շաքարի փոշի, վանիլային շաքարավազ, մի պտղունց աղ և ևս 2 րոպե հարել

Ավելացնել ձու և 3 րոպե հարել

Ալյուրին ավելացնել փխրեցուցիչ, մաղել կարագի վրա և լավ խառնել

Ստացված զանգվածը լցնել խոհարարական պարկի մեջ, ընտրել ցանկալի ձևն ու թխվածքաբլիթներ ձևել ջեռոցի ՝ նախապես յուղաթուղթ փռած տապակի վրա

Կենտրոնում ավելացնել մի քիչ մուրաբա և դնել 190°С տաքացրած ջեռոցում 10-12 րոպե

Վայելեք )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում