Այսօր կունենանք ամենահամեղ և արագ նախաճաշը: Պանրով նախաճաշ` ջեռոցում

Բաղադրիչներ

50 գ հալած կարագ

5 կտոր հաց

5 ձու

150 գ պանիր

սև և կարմիր պղպեղներ

Պատրաստման եղանակը

Ջեռոցի թավայի մեջ կարագ լցնել, հացի կտորները շարել

Յուրաքանչյուրի վրա ավելացնել քերած պանիր, կենտրոնում փոսիկ անել և 1 ձու դնել

Համեմել սև և կարմիր պղպեղներով, յուրաքանչյուրի վրա մի քիչ հալած կարագ լցնել և դնել 190°С տաքացրած ջեռոցում 10 րոպե

Կարող եք վայելել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում