Բաղադրիչներ
500 գ բազուկ
1-2 ճ/գ թթվասեր կամ մայոնեզ
50 գ սալորաչիր
30-50 գ ընկույզ
2 ատամիկ սխտոր
200 գ հալած պանիր
150 գ փափուկ կաթնաշոռ
աղ
Պատրաստման եղանակը
Հալած պանիրն անցկացնել քերիչով
Ավելացնել փափուկ կաթնաշոռ, մայոնեզ կամ թթվասեր, մանրացրած սխտոր և լավ խառնել
Բազուկն անցկացնել մանր քերիչով, ավելացնել մանր կտրատած սալորաչիր, ընկույզ, մի պտղունց աղ և լավ խառնել
Փոքր, կլոր տարայի մեջ սննդային պոլիէթիլեն փռել: 2 ճ/գ բազուկ լցնել, գդալով հավասարեցնել
Ավելացնել պանրային զանգվածը` հավասարեցնել, ավելացնել ևս 1 նույն հերթականությամբ շերտ
Վերջին շերտը պետք է լինի բազուկը: Ծածկել և 40 րոպե թողնել սառնարանում
Հանել, շրջել հակառակ կողմի վրա, զարդարել ընկույզով և համեմով
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ