Ամենահյութեղ և համեղ հավի ֆիլեն`սնկով և յոգուրտի սոուսով

Բաղադրիչներ

3 հատ հավի կրծքամիս

աղ

սև և կարմիր պղպեղներ

1 գլուխ սոխ

1 հատ գազար

300 գ շամպինյոն

1 ատամիկ սխտոր

70 գ պանիր

2 ճ/գ թթվասեր

1 ձու

2 ճ/գ յոգուրտ

սամիթ

Պատրաստման եղանակը

Հավի կրծքամիսը կիսել երկարությամբ, ծածկել սննդային պոլիէթիլենով և ծեծել 2 կողմից: Համեմել աղով, սև և կարմիր պղպեղներով

Սոխը խորանարդաձև կտրատել, գազարն անցկացնել քերիչով և տապակել

Ավելացնել կտրատած սունկը, հասցնել պատրաստ վիճակի, համեմել աղով և վերցնել կրակից

Պանիրն անցկացնել քերիչով, բաժանել 2 մասի:  Մի մասն ավելացնել տապակած սնկին, ավելացնել նաև թթվասեր, 1 ճզմած սխտոր և լավ խառնել

Ստացված զանգվածից 1 ճ/գ դնել յուրաքանչյուր հավի ֆիլեյի ամբողջ երկայնքով և ռուլետի պես փաթաթել

Ձվին ավելացնել ½ թ/գ աղ, յոգուրտ և պանրի 2-րդ մասը, լավ խառնել և ավելացնել մսին: Դնել 200°С տաքացրած ջեռոցում 20 րոպե

Զարդարեք մանրացրած սամիթով և մատուցեք )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում