Բաղադրիչներ
1 կգ հավի միս
2 գլուխ սոխ
5 հատ լոլիկ
5 հատ ձու
1 թ/գ աղ
սև պղպեղ
½ թ/գ կարրի
½ թ/գ համեմի աղացած սերմ
սամիթ, մաղադանոս, համեմ
Պատրաստման եղանակը
Հավի միսը 2 կողմից տապակել, ավելացնել կիսալուսնաձև կտրատած սոխը, ապա ծածկել կափարիչն ու թողնել 3 րոպե
Ավելացնել խորանարդաձև կտրատած լոլիկը, աղը, սև պղպեղը, համեմի աղացած սերմը, կարրին, լավ խառնել, ծածկել կափարիչն ու թողնել 10 րոպե
Առանձին տարայի մեջ ձու կոտրել, լավ խառնել, ավելացնել տապակին, ծածկել կափարիչն ու թողնել` մինչև ձուն պատրաստ լինի
Ավելացնել մանրացրած կանաչեղենը, թողնել ևս 5 րոպե
Մատուցելու ժամանակն է )))
Բարի ախորժակ