Բաղադրությունը
- 1 կգ կարտոֆիլ,
- 700 գ աղացած միս (խոզ-տավար),
- 0.5 բաժակ բրինձ,
- 2 հատ սոխ,
- 2 հատ գազար,
- 70 գ տոմատի մածուկ,
- 1 թեյի գդալ չորացված կանաչիներով համեմունք,
- 1 հատ դափնու տերև,
- ջուր,
- աղ,
- սև պղպեղ,
- ձեթ:
Պատրաստման եղանակը
Աղացած մսի վրա ավելացնել լավ լվացված բրինձը, համեմել աղով և պղպեղով ու լավ խառնել:
Այս զանգվածից ընկույզի չափի գնդիկներ պատրաստել և քիչ ձեթով տապակել, մինչև գնդիկները ոսկեգույն ծածկույթ կստանան:
Սոխը, գազարը և կարտոֆիլը ոչ մեծ կտորներով կտրատել:
Տոմատի մածուկի վրա 1 բաժակ ջուր ավելացնել և խառնել:
Այլ խորը թավայի մեջ սոխարած պատրաստել, ավելացնել գազարը ու միասին 2-3 րոպե տապակել:
Այնուհետև ավելացնել տոմատի մածուկով խառնուրդը:
Հենց զանգվածը կսկսի եռալ ավելացնել մսային գդիկները, մոտ 1լ տաք ջուր, կարտոֆիլ, մոտ 0.5 ճաշի գդալ աղ, խառնել և ծածկած եփել 15-20 րոպե: (Ջուրը պետք է ծածկի բաղադրիչները):
Պատրաստի լինելուց 5 րոպե առաջ ավելացնել դափնու տերևը և համեմունքները:
Ցանկության դեպքում վրան թարմ կանչի շաղ տալ:
Բարի ախորժակ