Կարտոֆիլն այս տարբերակով անմահական է ստացվում: Տապակած կարտոֆիլը սպանախով

Բաղադրիչներ

700-800 գ կարտոֆիլ

2 ատամիկ սխտոր

1 գլուխ սոխ

1 քաղցր պղպեղ

Սպանախ

1 ճ/գ ձեթ

50 գ կարագ

1 թ/գ կարմիր քաղցր պղպեղ

0,5 թ/գ սև պղպեղ

1 ճ/գ պարմեզան պանիր` ըստ ցանկության

Պատրաստման եղանակը

Կարտոֆիլը մաքրել, սառը ջուր լցնել, 10-12 րոպե խաշել

Թավայի մեջ ձեթ և կարագ լցնել, 2 ատամիկ սխտոր կտրել, կարմրացնել ձեթի մեջ և հանել

Փոխարենը լցնել կիսալուսնաձև կտրատած սոխը, համեմել աղով (2 պտղունց), տապակել 2-3 րոպե

Ավելացնել խորանարդաձև կտրատած պղպեղը, համեմել սև և կարմիր պղպեղներով և տապակել 2-3 րոպե

Ավելացնել կարտոֆիլը, լավ խառնել

Ավելացնել սպանախը, պարմեզան պանիրը` ըստ ցանկության, ծածկել կափարիչն ու թողնել 5 րոպե

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում