Չափազանց հեշտ, արագ պատրաստվող, օգտակար և շատ թեթև աղցան: Բանջարեղենային աղցան

Բաղադրիչներ

180 գ մարինացված եգիպտացորեն

2 հատ լոլիկ

300 գ կաղամբ

1 մեծ վարունգ

3 խաշած ձու

2-3 ճ/գ թթվասեր

1-2 թ/գ մանանեխ

70 գ պանիր

աղ

Պատրաստման եղանակը

Խաշած ձվի դեղնուցներն ու սպիտակուցները առանձնացնել, սպիտակուցը կտրատել, ավելացնել եգիպտացորենին

Ավելացնել կտրատած վարունգ, կաղամբ

Լոլիկը կտրատել միջին մեծությամբ և ավելացնել մյուս բաղադրիչներին

Դեղնուցները ճզմել (1 թ/գ առանձնացնել զարդարելու համար), ավելացնել թթվասեր, մանանեխ, աղ, լավ խառնել և ավելացնել աղցանին

Զարդարել քերած պանիրով և ձվի դեղնուցով ու մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում