Բաղադրիչներ
300 գ կաղամբ
1 թարմ վարունգ
4-5 խաշած ձու
կանաչ սոխ, սամիթ
3-4 ճ/գ թթվասեր
0,5 թ/գ աղ
1 թ/գ մանանեխ
3 ճ/գ ձեթ
Պատրաստման եղանակը
Կաղամբը մանր կտրատել, ավելացնել կտրատած վարունգը
Ձվերի սպիտակուցներն ու դեղնուցներն առանձնացնել: Սպիտակուցները երկարությամբ կտրատել և ավելացնել մյուս բաղադրիչներին
Ավելացնել մանրացրած կանաչ սոխն ու սամիթը
Դեղնուցներին ավելացնել աղ, ճզմել, ավելացնել ձեթ, թթվասեր և լավ խառնել
Ավելացնել մանանեխ, լավ խառնել և լցնել աղցանի վրա
Լավ խառնել և մատուցել )))
Բարի ախորժակ