Հետաքրքիր համ և գունային նուրբ համադրություն: Ծովամթերքով և կաղամբով աղցան

Բաղադրիչներ

500 գ փափուկ կաղամբ

4 խաշած ձու

100 գ մարինացված թունա կամ սկումբրիա տեսակի ձուկ

200 գ գազար

150 գ թթվասեր կամ յոգուրտ

30 գ ձիթայուղ

1 թ/գ աղ

½ կիտրոնի հյութ

Պատրաստման եղանակը

Կաղամբը բարակ կտրատել

Ավելացնել մանրացրած ձուկը (կարող եք փոխարինել հավի կրծքամսով), քերած գազարը, խորանարդաձև կտրատած ձուն

Թթվասերին կամ յոգուրտին ավելացնել 1/2 կիտրոնի հյութ, աղ, լավ խառնել, ավելացնել ձիթայուղ լավ խառնել

Լցնել աղցանի վրա և լավ խառնել

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում