Պատրաստե՛ք և դարձրեք ընթրիքն ավելի սպասված ու հետաքրքիր: Շերտավոր խմորով ռուլետ

Բաղադրիչներ

1 շերտավոր խմոր

150 գ մոցարելլա տեսակի պանիր

100 գ ցանկացած տեսակի պանիր

30 մլ ձեթ

5 գ պրոֆանսալ խոտաբույսեր

100 գ երշիկ

1 հատ կարմիր քաղցր պղպեղ

50 գ ձիթապտուղ

1 ձու

5 գ կարմիր քաղցր պղպեղ

Կաղապարի չափը` 20/30

Պատրաստման եղանակը

Խմորի վրա ձեթ քսել,պրոֆանսալ խոտաբույսեր ցանել (կարելի է փոխարինել սիրելի համեմունքներով)

Մոցարելլան քերել և լցնել խմորի վրա: Շարել շրջանաձև կտրատած երշիկը, ապա ավելացնել ցանկացած այլ տեսակի պանիր

Ավելացնել խորանարդաձև կտրատած պղպեղը, շրջանաձև կտրատած ձիթապտուղը

Փաթաթել ռուլետի պես, ձու քսել, կարմիր քաղցր պղպեղ ցողել և դնել 180°С տաքացրած ջեռոցում 30 րոպե

Մատուցելու ժամանակն է )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում