Բաղադրիչներ
Խմորի 1 շերտի համար`
2 ձու
1 բաժակ շաքարավազ
1 բաժակ մածուն
1 թ/գ սոդա
1 թ/գ վանիլին
1 բաժակ ալյուր
2 ճ/գ կակաո
Կրեմի համար`
1 բաժակ շաքարավազ
2 ճ/գ ալյուր
2 ճ/գ եգիպտացորենի օսլա
2 բաժակ կաթ
250 գ մարգարին
100 գ կոկոսի փաթինել
Վանիլին
Ջնարակի համար`
2 ճ/գ կակաո
1 սուրճի բաժակ շաքարավազ
10 գ մարգարին
3 ճ/գ ջուր
Շոկոլադ` ըստ ցանկության
Պատրաստման եղանակը
Ձուն և շաքարավազը լավ հարել
Մածունին ավելացնել սոդա, խառնել, ավելացնել ձվին և լավ խառնել
Ավելացնել կակաո, ալյուր, վանիլին և լավ խառնել
Ջեռոցի տապակին յուղաթուղթ փռել, լցնել խմորը, հավասարապես տարածել և դնել 200°С տաքացրած ջեռոցում: Նույն բաղադրատոմսով պատրաստել 2-րդ բիսկվիթը
Կրեմի պատրաստման համար անհրաժեշտ է շքարավազը, ալյուրն ու օսլան խառնել իրար
Մաս-մաս ավելացնել կաթն ու լավ խառնել
Դնել միջին ջերմության կրակի վրա, խառնելով եփել (այն պետք է մի քիչ թանձրանա), ապա թողնել սառչի
Մարգարինը լավ հարել, ապա մաս-մաս ավելացնել կրեմն ու շարունակել հարել
Ավելացնել կոկոսի փաթիներ, մի պտղունց վանիլին, հարել և թողնել մի կողմ
Կրեմից 3 ճ/գ առանձնացնել թխվածքի վերևին քսելու համար, իսկ մնացածը լցնել խմորի վրա և հավասարապես տարածել
Դնել խմորի 2-րդ շերտը, քսել առանձնացված կրեմը
Ջնարակի պատրաստման համար անհրաժեշտ է կակաոն մաղել, ավելացնել 1 սուրճի բաժակ շաքարավազ, 10 գ մարգարին, 3 ճ/գ ջուր, շոկոլադ
Դնել կրակին և անընդհատ խառնելով եփել` թողնել եռա ու վերցնել կրակից
Լցնել թխվածքի վրա, զարդարել կոկոսի փաթիլներով և 1 ժամ թողնել սառնարանում կամ պարզապես թողնել հանգստանա
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ