Բաղադրիչներ
4-5 հատ մեծ խաշած կարտոֆիլ
500 գ սպանախ
1 գլուխ սոխ
4 ճ/գ բուսայուղ
600 մլ կաթ
3 ատամիկ սխտոր
100 գ պանիր
1 հատ լոլիկ
40 գ կարագ+4 ճ/գ բուսայուղ
2 թ/գ շաքարավազ
1 ճ/գ ալյուր
աղ
սև և կարմիր պղպեղներ
1 թ/գ կարրի
Պատրաստման եղանակը
4 ճ/գ բուսայուղի մեջ 2 րոպե տապակել կտրատած սոխը
Ավելացնել մեծությամբ կտրատած սպանախը, 2 րոպե թողնել թույլ կրակի վրա, ապա 3 րոպե ուժեղ կրակի վրա` ծածկած կափարիչով (ընթացքում` խառնել)
Համեմել աղով, սև և կարմիր պղպեղներով, խառնել և թողնել ևս 3 րոպե
Հրակայուն տարայի մեջ 1 ճ/գ ձեթ լցնել, լավ տարածել, դասավորել շրջանաձև կտրատած կարտոֆիլի մի մասը
Ավելացնել տապակած սպանախը, այնուհետև կարտոֆիլի մնացած մասը
Առանձին թավայի մեջ կարագ և ձեթ լցնել, 2 րոպե տապակել կտրատած սխտորը` ավելացնելով նաև ալյուր
Խառնելով ավելացնել կաթը, շաքարավազը, ½ թ/գ սև պղպեղ, 1թ/գ կարրի և աղ, լավ խառնել: Երբ կսկսի եռալ` վերցնել կրակից
Լցնել ընդհանուր ուտեստի վրա, մի քիչ կարմիր քաղցր պղպեղ ցողել
Ավելացնել քերած պանիր, երկարությամբ կտրատած լոլիկ և դնել 200°С տաքացրած ջեռոցում 25 րոպե
Մատուցելու ժամանակն է )))
Բարի ախորժակ