Բաղադրիչներ
2 խաշած ձու
1 քաղցր պղպեղ
1 խաշած կարտոֆիլ
3 թարմ վարունգ
4 հատ լոլիկ
կանաչ սոխ
համեմ
2 ճ/գ ձիթայուղ
1 ճ/գ կիտրոնի հյութ
1 ճ/գ մեղր
½ թ/գ սխտորի փոշի
աղ
սև պղպեղ
150 գ պանիր
Պատրաստման եղանակը
Պղպեղը 2 կողմից՝ առանց ձեթի տապակել (պետք է փափկի)

Կարտոֆիլն ու վարունգը խորանարդաձև կտրատել

Ավելացնել տապակած և կտրատած պղպեղը, կանաչ սոխը, համեմը, լոլիկը, պանիրը և լավ խառնել

Առանձին տարայի մեջ ձիթայուղ լցնել, ավելացնել կիտրոնի հյութ, մեղր, աղ, սև պղպեղ, սխտորի փոշի և լավ խառնել

Ավելացնել աղցանին, լավ խառնել

Զարդարեք ըստ ճաշակի և մատուցեք )))

Բարի ախորժակ