Այս կոտլետներն անփոխարինելի են, չափազանց համեղ և արագ պատրաստվող: Դդմիկով կոտլետներ

Բաղադրիչներ

2 հատ (400 գ) դդմիկ

1 հատ գազար

3 ձու

70 գ պանիր

3 ճ/գ ալյուր

աղ

սև պղպեղ

Պատրաստման եղանակը

Դդմիկն անցկացնել քերիչով, ջրքամել

Ավելացնել քերած գազար, պանիր, 3 ձու, աղ, սև պղպեղ

Ավելացնել ալյուր և լավ խառնել

Թավայի մեջ ձեթ լցնել, տաքացնել, ապա 1-ական ճ/գ ստացված զանգվածից շրջանաձև դնել ու 2 կողմից տապակել

Նախ ուժեղ կրակի վրա մի քիչ կարմրացնել, ապա ծածկել կափարիչն ու թողնել թույլ կրակի վրա, որպեսզի լավ եփվի

Շտապեք համտեսել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում