Բաղադրիչներ
2 հատ խաշած մեծ կարտոֆիլ
աղ
սև պղպեղ
1 թ/գ կարմիր քաղցր պղպեղ
չոր ռեհան
մաղադանոս
2 ճ/գ եգիպտացորենի օսլա
պաքսիմատ
պանիր (ցանկալի է պարմեզան տեսակի)
1 ձու
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլը ճզմել, համեմել աղով, սև և կարմիր պղպեղներով
Ավելացնել մանրացրած մաղադանոս և լավ խառնել
Ավելացնել եգիպտացորենի օսլա, լավ խառնել, ապա խմորի պես հունցել
Բաժանել 12 հավասար մասերի և գնդիկներ անել
Պաքսիմատին ավելացնել քերած պանիր, չոր ռեհան և լավ խառնել
Յուրաքանչյուր կարտոֆիլե գնդիկը թաթախել նախ ձվի, ապա պաքսիմատի մեջ
Ձևավորել ըստ ցանկության
Տապակել 2 կողմից լավ տաքացած ձեթի մեջ
Մատուցեք բարձր տրամադրությամբ )))
Բարի ախորժակ