Բաղադրությունը
- Խմոր
200 գ կարագ,
200 գ շաքարավազ,
2 հատ ձու,
1/4 թեյի գդալ աղ,
10 գ փխրեցուցիչ,
380-400 գ ալյուր,
վանիլին՝ ըստ ցանկության:
- Բլիթները ծածկելու համար
100 գ շաքարավազ,
2 ճաշի գդալ դարչին:
Պատրաստման եղանակը
Ալյուրը մաղել, ավելացնել փխրեցուցիչ աղ և խառնել:
Փափուկ կարագը և շաքարավազը հարել մոտ 3 րոպե, ավելացնել ձուն և շարունակել հարել, մինչև միասեռ զանգված կստացվի:
Այս զանգվածին մաս-մաս ավելացնել ալյուրով խառնուրդը, խառնել ու խմոր հունցել:
Ստացվում է փափուկ, ձեռքերին մի փոքր կպչող խմոր:
Խմորը ծածկել սննդային տոպրակով և 1 ժամ թողնել սառնարանում:
Դարչինը և շաքարավազը լավ խառնել:
1 ժամ անց խմորից փոքր գնդիկներ ձևավորել ու թաթախել շաքարավազի ու դարչինի մեջ:
Ջեռոցի թավայի մեջ յուղաթուղթ փռել, շարել գնդիկները և թխել 200 ջՋերմաստիճանում 10 րոպե:
Բարի ախորժակ