Բաղադրիչներ
3-4 հատ չինական կաղամբի տերև
1 հատ քաղցր պղպեղ
2 հատ թարմ վարունգ
1 գլուխ սոխ
1 հատ լավաշ
2 թ/գ ձիթայուղ
կիտրոնի հյութ
1 թ/գ մանանեխ
սև պղպեղ
աղ
համեմի աղացած սերմ
Պատրաստման եղանակը
Կաղամբի տերևները մանրացնել: Պղպեղը կտրատել և ավելացնել կաղամբին

Վարունգը երկարությամբ կտրատել և ավելացնել մյուս բաղադրիչներին

Սոխը բաժանել 4 մասի, ապա կտրատել ու ավելացնել աղցանին

Լավաշը եռանկյունաձև կտրատել, տապակել մի քանի րոպե և թողնել մի կողմ

Առանձին իրար խառնել ձիթայուղը, մի քիչ կիտրոնի հյութը, համեմի աղացած սերմը, սև պղպեղը, մանանեխը, լավ խառնել և ավելացնել աղցանին

Ավելացնել աղ և լավ խառնել

Ավելացրեք չորացրած լավաշներն ու մատուցեք )))

Բարի ախորժակ