Բաղադրիչներ
2 հատ քաղցր, մեծ պղպեղ
4 ձու
0,5 սոխ
1-2 լոլիկ
2-3 կտոր խոզապուխտ
սամիթ
աղ
սև և կարմիր պղպեղներ
պանիր
Պատրաստման եղանակը
Պղպեղների միջուկները հանել, յուրաքանչյուրի մեջ 2 ձու կոտրել

Ավելացնել մանրացրած սոխ, խորանարդաձև կտրատած լոլիկ և խոզապուխտ

Պղպեղների հեռացված մասը մանրացնել և ավելացնել մյուս բաղադրիչներին

Ավելացնել մանրացրած սամիթ, աղ, սև և կարմիր պղպեղներ

Լավ խառնել, դնել հրակայուն տարայի մեջ (նախապես ձեթ քսել) և դնել 190°С տաքացրած ջեռոցում 30 րոպե

Հանել, քերած պանիր ավելացնել և ևս 10 րոպե թողնել ջեռոցում

Բարի ախորժակ