Ամենաարագ պատրաստվող աղցաններից մեկը, որն իսկական փրկություն կլինի անսպասելի հյուրերի ժամանման դեպքում: Կարտոֆիլով և սնկով աղցան

Բաղադրիչներ

3 խաշած կարտոֆիլ

220 գ սունկ` մարինացված կամ տապակած

4 խաշած ձու

100 գ պանիր

100 գ մայոնեզ

աղ

սև պղպեղ

Պատրաստման եղանակը

Կարտոֆիլը, ձուն և պանիրն անցկացնել քերիչով

Սունկը մանր կտրատել

Կարտոֆիլը համեմել աղով, սև պղպեղով: Մատուցվող ափսեյի մեջ ցանկացած “ձև” դնել, լցնել կարտոֆիլը և պատել մայոնեզով

Լցնել սունկն ու պատել մայոնեզով

Ավելացնել ձու և նույնպես պատել մայոնեզով

Ավելացնել քերած պանիր, 1-1,5 ժամ թողնել սառնարանում

Մատուցելու ժամանակն է )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում