Բլղուրով և բանջարեղենով ուտեստ ամենօրյա հնդկաձավարի և բրնձի փոխարեն

Բաղադրությունը

  • 2 բաժակ տաք ջուր,
  • 1 բաժակ բլղուր,
  • 2 հատ քաղր բիբար,
  • 2 հատ լոլիկ,
  • 1 հատ սոխ,
  • 1 հատ գազար,
  • 50 գ սառեցված կամ պահածոյացված ոլոռ,
  • 3 ատամիկ սխտոր,
  • 1 կապ մաղադանոս,
  • աղ,
  • պղպեղ:

Պատրաստման եղանակը

Կտրատել սոխը և բիբարը (կարմիր և դեղին) խորանարդներով կտրատել:

Գազարը քերիչով անցկացնել:

Լոլիկը շրջաններով կտրել:

Մաղադանոսը մանր-մանր կտրատել:

Բլղուրը 2-3 անգամ սառը ջրով լվանալ:

Թավայի մեջ ձեթ լցնել և բլղուրը տապակել՝ 4-5 րոպե:

Առանձին սոխարած պատրաստել և ավելացնել բլղուրի վրա ու խառնել:

Այնուհետև ավելացնել գազարը, բիբարը, ոլոռը, համեմել աղով և պղպեղով ու լավ խառնել:

Զանգվածի վրա շարել լոլիկները և կտրատված սխտորը, ու վրան տաք ջուր լցնել:

Կափարիչը փակել և մոտ 20 րոպե եփել: Մատուցելուց առաջ վրան մաղադանոս շաղ տալ:

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում