Միայն համտեսեք և դուք կցանկանաք այսուհետ հենց այսպե՛ս պատրաստել այն: Վարսակի փաթիլները ջեռոցում

Բաղադրիչներ

100 գ վարսակի փաթիլներ

3 ձու

150 գ թթվասեր

1,5 թ/գ փխրեցուցիչ

½ թ/գ աղ

սև պղպեղ` ըստ ցանկության

50 գ պանիր

200 գ հավի խաշած դոշ

70 գ կանաչ սոխ

50 գ սամիթ

Պատրաստման եղանակը

Վարսակի փաթիլներին ավելացնել 3 ձու, թթվասեր, փխրեցուցիչ, աղ, սև պղպեղ և լավ խառնել

Ավելացնել մանրացրած կանաչեղենը, խորանարդաձև կտրատած հավի միսը, քերած պանիրն ու լավ խառնել

Ցանկացած կաղապարի մեջ յուղաթուղթ փռել, ձեթ քսել, լցնել ստացված զանգվածը, հավասարապես տարածել և դնել 180°С տաքացրած ջեռոցում 35-40 րոպե

Թողեք սառչի և մատուցեք )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում