Բաղադրիչներ
4-5 հատ կարտոֆիլ
1 հատ գազար
2 գլուխ սոխ
1 քաղցր պղպեղ
200-250 գ հնդկաձավար
350-400 գ աղացած միս
4 լ ջուր
2 դափնու տերև
աղ
սև պղպեղ
Պատրաստման եղանակը
Միսը համեմել աղով, սև պղպեղով(կարելի է ավելացնել սիրելի համեմունքները) և փոքրիկ կոլոլակներ անել
Կարտոֆիլը, պղպեղն ու սոխը կտրատել մանր խորանարդներով
Եռման աղաջրում լցնել կարտոֆիլն ու հնդկաձավարը, թողնել 3 րոպե
Ավելացնել կոլոլակները և եփել 10 րոպե
Առանձին՝ տապակել սոխն ու քերած գազարը (2 րոպե), ապա ավելացնել պղպեղն ու թողնել 5 րոպե
Տապակն ավելացնել ապուրին, ավելացնել դափնու տերև, աղ, սև պղպեղ և թողնել կրակին 15-20 րոպե
Մատուցելու ժամանկն է )))
Բարի ախորժակ