Բաղադրությունը
400 գ կաթնաշոռ,
60 գ ալյուր,
60 գ շաքարավազ,
2 հատ ձվի դեղնուց,
5 գ վանիլին,
ձեթ:
Պատրաստման եղանակը
Ամանի մեջ լցնել կաթնաշոռը և ալյուրը ու խառնել:
Զանգվածի վրա ավելացնել վանիլինը, շաքարավազը, ձվի դեղնուցը ու լավ խառնել, մինչև միասեռ զանգված կստացվի (հարելու անհրաժեշտություն չկա):
Զանգվածից կոտլետի պես շրջաններ ձևավորել ու 2 կողմից տապակել քիչ ձեթի մեջ:
Երբ արդեն գրեթե պատրաստ է, թավան կափարիչով ծածկել ու 1-2 թողնել թույլ կրակի վրա:
Պատրաստի բլիթները դնել թղթե անձեռոցիկի վրա, որպեսզի ավելորդ ձեթը դուրս գա:
Այս բաղադրիչներով ստացվում է 12 հատ բլիթ:
Բարի ախորժակ