Բաղադրիչներ
Բիսկվիթի համար`
5 ձվի դեղնուց
50 գ շաքարավազ
1 թ/գ վանիլային շաքարավազ
մի պտղունց աղ
70 գ կարագ
100 գ ալյուր
1 թ/գ փխրեցուցիչ
Սուֆլեի համար`
15 գ ժելատին
100 մլ ջուր
130 գ կարագ
170 գ խտացրած կաթ
5 ձվի սպիտակուց
70 գ շաքարավազ
1 թ/գ վանիլային շաքարավազ
կիտրոնի հյութ կամ աղ
Ջնարակի համար`
70 գ շոկոլադ
70 մլ սերուցք
Կաղապարի չափը` 18 սմ
Պատրաստման եղանակը
Ձվի դեղնուցներին ավելացնել շաքարավազ, վանիլային շաքարավազ, մի պտղունց աղ և հարել

Ավելացնել կարագ և հարել

Ավելացնել ալյուր, փխրեցուցիչ, լավ խառնել

Լցնել կաղապարի մեջ, հավասարապես տարածել և դնել 200°С տաքացրած ջեռոցում 20 րոպե

Հանել, վերևի հատվածը հեռացնել

Սուֆլեի պատրաստման համար անհրաժեշտ է ժելատինի վրա ջուր լցնել, թողնել 20-30 րոպե, ապա հալեցնել գոլորշու վրա

Կարագին խտացրած կաթ ավելացնել, հարել և թողնել մի կողմ

5 ձվի սպիտակուցներին ավելացնել շաքարավազ, մի պտղունց կիտրոնի աղ կամ 1 թ/գ հյութ, վանիլային շաքարավազ և 6-8 րոպե հարել

Ավելացնել հալեցրած ժելատինը, հարել, ավելացնել հարած կարագն ու խտացրած կաթը, հարել

Տորթը հարմար է հավաքել հենց կաղապարի մեջ: Դնել բիսկվիթը, ավելացնել սուֆլեի զանգվածը և 1-2 ժամթողնել սառնարանում

Ջնարակի համար անհրաժեշտ է շոկոլադին ավելացնել սերուցք, հալեցնել գոլորշու վրա և լցնել խմորեղենի վրա

Մատուցել ժպիտով )))

Բարի ախորժակ