Ձուկն անպակաս է յուրաքանչյուր քրիստոնյա ընտանիքի սեղանից, հատկապես Զատկի տոնին: Շոգեխաշած ձուկ ջեռոցում

Բաղադրիչներ

1 իշխան ձուկ

1 ամբողջական սխտոր

2 կիտրոն

ձիթայուղ

3 հատիկ անիսոն

սև և կարմիր պղպեղներ

հատիկավոր պղպեղ

աղ

թարխուն

թարմ ռեհան

մաղադանոս

Պատրաստման եղանակը

Ձկան վրա 2 կողմից կտրվածքներ անել

2 մեծ շերտ փայլաթիթեղ դնել, դնել թարմ, ամբողջական կանաչեղեն` մի քանի ցողուն

Ավելացնել 2 պտղունց աղ, սև կարմիր պղպեղներ, և ձուկը տեղափոխել համեմված կանաչեղենի վրա

Կիտրոնը շրջանաձև կտրատել, 2 կողմից 1-ական րոպե տապակել, որպեսզի թթվայնությունը թուլանա: Համեմել աղով, սև պղպեղով

Տապակած կիտրոններից մի քանի կտոր դնել ձկան մեջ, մի քանի կտորը դնել նրա վրա

Ամբողջական սխտորը կիսել (կարելի է առանց մաքրելու), դնել ձկան տարբեր կողմերում: Ավելացնել անիսոն, հատիկավոր պղպեղ, աղ և ձիթայուղ

Ծածկել փայլաթիթեղը` ներսում թողնելով որոշակի տարածություն: Դնել 190°С տաքացրած ջեռոցում 25-30 րոպե

Զարդարեք բանջարեղենով և մատուցեք )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում