Բաղադրիչներ
250 մլ կեֆիր կամ մածուն
1 թ/գ աղ` ոչ լիքը
1 թ/գ շաքարավազ
2 ձու
100 գ պանիր
10 գ մաղադանոս
450 գ ալյուր
10 գ փխրեցուցիչ
Պատրաստման եղանակը
Ձվերին ավելացնել մածուն, աղ, լավ խառնել, ավելացնել շաքարավազ

Ավելացնել քերած պանիր, մանրացրած մաղադանոս և լավ խառնել

Ավելացնել ալյուր, փխրեցուցիչ և խմոր հունցել

Տեղափոխել սեղանի վրա, գնդել, գրտնակել 0.5 սմ և բաժանել երկար կտորների

Միջին ջերմության կրակի վրա տապակել 2 կողմից

Նախաճաշը պատրաստ է )))

Բարի ախորժակ