Այս բաղադրատոմսով` կարտոֆիլը ստացվում է շատ նրբահամ և գեղեցիկ: Կարտոֆիլը բեշամել սոուսով

Բաղադրիչներ

400 գ կարտոֆիլ

2 ատամիկ սխտոր

մաղադանոս

աղ

սև և կարմիր պղպեղներ

ձիթայուղ

150 գ բեշամել սոուս (40 գ կարագ, 400 գ կաթ, 2 ճ/գ ալյուր)

150 գ պանիր

Պատրաստման եղանակը

Բեշամելի պատրաստման համար անհրաժեշտ է 40 գ կարագին ավելացնել 2 ճ/գ ալյուր, դնել թույլ կրակին, անընդհատ խառնել, մաս-մաս ավելացնել կաթը և անընդհատ խառնել

Կարտոֆիլի վրա լայնությամբ կտրվածքներ անել, լցնել խոր տարայի մեջ

Ավելացնել մանրացրած մաղադանոս, ճզմած սխտոր, աղ, սև և կարմիր պղպեղներ, ձիթայուղ և լավ խառնել

Փաթաթել յուղաթղթի մեջ, դնել հրակայուն տարայի մեջ և տեղափոխել 200°С տաքացրած ջեռոց` 20 րոպե

Կարտոֆիլը տեղափոխել հրակայուն տարայի մեջ, ավելացնել բեշամել սոուսը, պանիրը և ևս 10 րոպե դնել ջեռոցում

Եվ ահա՛ պատրաստ է )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում