Այսպիսի նախաճաշից դժվար կլինի հրաժարվել: Սնկով և բանջարեղենով ձվաձեղ

Բաղադրիչներ

1 գլուխ սոխ

1 փոքր կտոր կարագ

ձիթայուղ

3 քաղցր պղպեղ

6-7 հատ սունկ

13 հատ չերի լոլիկ

աղ

սև պղպեղ

100 գ պանիր

4 ձու

մաղադանոս

Պատրաստման եղանակը

Թավայի մեջ կարագ դնել, ձիթայուղ լցնել, սոխը խորանարդաձև կտրատել և տապակել 2-3 րոպե

Պղպեղները կիսալուսնաձև կտրատել և ավելացնել սոխին

Սունկը կտրատել և ավելացնել տապակին

Լոլիկները կիսել և ավելացնել տապակին, համեմել աղով, սև պղպեղով

Պանիրը խորանարդաձև կտրատել և ավելացնել տապակին

Ավելացնել ձու, մանրացրած մաղադանոս

Նախաճաշը պատրաստ է )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում