Կաղամբն այս տարբերակով պարզապես աննկարագրելի համ ունի: Կաղամբը սերուցքային սոուսով

Բաղադրիչներ

1 կաղամբ

½ ճ/գ աղ

4 ձու

3 ճ/գ փափուկ կաթնաշոռ

3 ճ/գ մայոնեզ

200 գ բարձր յուղայնությամբ սերուցք

½ թ/գ սև պղպեղ

3 ճ/գ ալյուր

½ ճ/գ եգիպտացորենի օսլա

2 ցողուն անաչ սխտոր

պանիր

Պատրաստման եղանակը

Կաղամբը երկարությամբ կտրատել, ավելացնել աղ, մի քիչ ճզմել և լցնել տարայի մեջ

Առանձին տարայի մեջ 4 ձու կոտրել, ավելացնել կաթնաշոռ, մայոնեզ, սերուցք, մի պտղունց աղ, սև պղպեղ և լավ խառնել

Ավելացնել ալյուր, եգիպտացորենի օսլա, խառնել, ավելացնել մանրացրած կանաչ սխտոր և լավ խառնել

Ստացված զանգվածը լցնել կաղամբի վրա, ավելացնել քերած պանիր և դնել 180°С տաքացրած ջեռոցում 45 րոպե

Մատուցելու ժամանակն է )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում