Բաղադրությունը (3 հատ պատրաստելու համար)
- Խմոր (բոլոր բաղադրիչները սենյակային ջերմաստիճանի)
100 մլ կաթ,
8 գր խմորիչ,
200 գ շաքարավազ,
+/- 550 գ ցորենի ալյուր,
100 գ թթվասեր (25%),
100 գ կարագ,
2 հատ միջին մեծության ձու,
30 գ ձեթ (3 ճաշի գդալ),
0.5 թեյի գդալ աղ,
վանիլին:
- Ցանկության դեպքում կարող եք ավելացնել
2 ճաշի գդալ կոնյակ,
1 թեյի գդալ քրքում:
- Միջուկ
60 գ չամիչ,
70 գ չորացրած մրգեր
- Ջնարակ
100 գ շաքարի փոշի + 2 ճաշի գդալ ջուր,
0.5 թեյի գդալ ժելատին + 1 ճաշի գդալ ջուր,
1 թեյի գդալ լիմոնի հյութ:
Պարաստման եղանակը
Մի փոքր տաք (գոլ) կաթի մեջ ավելացնել խմորիչը, 1 ճաշի գդալ շաքարավազը և խառնել:
Ավելացնել մոտ 3 ճաշի գդալ ալյուր ու խառնել: Ստացվում է թթվասերի խտությամբ զանգված:
Ծածկել և թողնել տաք վայրում մոտ 20 րոպե, որպեսզի ծավալը 2-2.5 անգամ ուռչի:
Խորը ամանի մեջ ջարդել 2 ձուն, ավելացնել մնացած շաքարավազը, աղը և վանիլինն ու հարել այնքան, մինչև կփրփրի:
Հարված ձվով զանգվածի մեջ միանգամից ավելացնել կարագը (հալեցրած կամ շատ փափուկ), թթվասերը, կոնյակը և քրքումը (ըստ ցանկության) և ամենացածր արագությամբ հարել:
Հարված զանգվածի մեջ ավելացնել խմորիչով ստացված զանգվածն ու խառնել:
Ալյուրը նախապես մաղել և ալյուրի (մոտ 425 գ) մեջտեղի մասում փոս բացել, ձվով ու խմորիչով ստացված խառնուրդը 2 մասով ավելացնել մեջը ու գդալով զգուշությամբ խառնել:
Հենց խմորը մի փոքր կսկսի պնդանալ, սեղանին ալյուր լցնել ու խմորը սկսել տրորել:
Երբ խմորն արդեն բավականին միասեռ կլինի, մի փոքր ձեթ լցնել խմորի վրա ու այդպես շարունակել տրորել խմորը:
Արդյունքում ստացվում է ձեռքերին գրեթե չկպչող խմոր:
Խորը ամենի հատակին ձեթ քսել, խմորը դնել մեջը ու սննդային տոպրակով ծածկել: Թողնել տաք վայրում, որ խմորը 2-2.5 անգամ հասունանա: Դա կարող է տևել 2 ժամ կամ ավել:
Խմորը հասունանալուց հետո` այն ձեռքերով ձգելով շրջանաձև բացել:
Չամիչը և այլ չորացրած մրգերը նախապես մոտ 15 րոպե տաք ջրով թրջել, իսկ հետո լավ չորացնել: Այնուհետև դրանց վրա 1 թեյիգդալ ալյուր լցնել ու խառնել և նոր լցնել խմորի մեջ:
Խմորից բացված շրջանը փակել ու ձեռքեորվ կրկին տրորել:
Խմորը բաժանել 3 մասի, գնդեր ձևավորել ու դնել թղթե ձևամանների մեջ (տրամագիծը 11 սմ, բարձրությունը 8.5 սմ): Խմորը զբաղեցնելու է ձևամանի 1/3 կամ 1/2 մասը:
Ձևամանների մեջ խմորըը լցնելուց հետո դրանք ծածկել և կրկին թողնել, որ խմորը հասունան 2-2.5 անգամ (մոտ 1-1.5 ժամ):
Ջեռոցը նախապես տաքացնել 200 ջերմաստիճան: Իսկ երբ կուլիչները ջեռոցում դնելիս ջերմաստիճանը նվազեցնել 180: Թխել մոտ 30-35 րոպե: Եթե թխելու ընթացքում վերևի հատվածը ավելի շուտ կսկսի կարմրել, ապա կուլիչները փայլաթղթով ծածկել:
Թխվելուց հետո առանց ձևամանի միջից հանդելու կուլիչները կողային մասով դնել սրբիչի վրա ու գլորել:
Ջնարակը պատրաստելու համար ժելատինը և 1 ճաշի գդալ ջուրը խառնել, ու այդպես 15 րոպե թողնել, որ ժելատինը ուռչի:
Այնուհետև շաքարի փոշու մեջ 2 ճաշի գդալ ջուր ու կիտրոնի հյութ ավելացնել ավելացնել: Այս զանգվածը լավ խառնել ու դնել կրակին՝ անընդհատ խառնելով, մինչև կսկսի եռալ: Հենց սկի եռալ, վերնցել կրակի վրայից, մեջը ժելատին ավելացնել ու խառնել: Այնուհետև միանգամից հարել մոտ 5 րոպե:
Կուլիչների վրայից ձևաթուղթը հանել, գլխային մասով դրանք թաթաթխել ջնարակի մեջ, իսկ հետո վրան շոկոլադե գնդիկներ շաղ տալ:
Բարի ախորժակ