Բաղադրիչներ
650 գ բազուկ
15 գ բուսայուղ
50 գ սպիտակաձավար
3-4 գ աղ
40-50 գ պաքսիմատ
Պատրաստման եղանակը
Բազուկը փաթաթել փայլաթիթեղի մեջ և դնել 200°С տաքացրած ջեռոցում, թողնել 35-40 րոպե (փայտե չոփիկով կարող եք ստուգել եփված է, թե՞ ոչ)

Թողնել սառչի, ապա անցկացնել քերիչով
Կաթսայի մեջ 10 գ ձեթ լցնել, ավելացնել քերած բազուկը, դնել կրակին, հենց կսկսի եռալ` մաս-մաս ավելացնել սպիտակաձավար և անընդհատ խառնելով թողնել 5 րոպե

Թողնել սառչի, ապա համեմել աղով, լավ խառնել

Կոտլետներ ձևավորել, թաթախել պաքսիմատի մեջ

Տապակել 2 կողմից 2-ական րոպե

Ահա և վերջ)))

Բարի ախորժակ