Այսպիսի ընթրիքից ոչ ոք չի հրաժարվի: Հաճարով և սնկով փլավ

Բաղադրիչներ

250 գ հաճար

500 գ շամպինյոն

1 գլուխ սոխ

100 մլ.լ. բուսայուղ

3 թ/գ աղ

1 թ/գ սև պղպեղ

Պատրաստման եղանակը

Կաթսայի մեջ բուսայուղ լցնել, ավելացնել լավ լվացած հաճարը և այնքան ջուր, որ հաճարն ամբողջությամբ ծածկի։ Ծածկել կափարիչն ու թողնել կրակին 30-35 րոպե` ընթացքում ավելացնելով 2 թ/գ աղ

Առանձին թավայի մեջ տապակել կիսալուսնաձև կտրատած սոխը, թողնել կրամրի և վերցնել կրակից

Առանձին տապակել սունկը (նախապես բաժանել 2 մասի): Թողնել լավ կարմրի, իսկ վերջում համեմել աղով և սև պղպեղով

Մատուցվող ափսեի մեջ լցնել արդեն եփված հաճարը, կենտրոնում տապակած սոխը, իսկ կողային հատվածներում` սունկը

Համտեսելու ժամանակն է )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում