Բաղադրիչներ
600 գ աղացած միս
1 գլուխ սոխ
1,05 կգ կարտոֆիլ
0,5 թ/գ սխտորի փոշի
2 հատ ձու
150 գ պանիր
2 թ/գ կարմիր քաղցր պղպեղ
50 գ կարագ
200 մլ կաթ
1-1,05 թ/գ աղ
Կաղապարի չափը` 18-20 սմ
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլը մաքրել, բաժանել մեծ կտորների, խաշել աղաջրում, ապա ավելացնել կարագ և ճզմել

Ավելացնել 2 ձու և լավ խառնել

Սոխը խորանարդաձև կտրատել, տապակել 2 րոպե, ավելացնել աղացած միսը, խառնել, թողնել 5-6 րոպե

Համեմել աղով, կարմիր պղպեղով, ավելացնել սխտորի փոշի, կաթ և թողնել այնքան, մինչև կաթը գոլորշիանա

Կաղապարի մեջ կարագ քսել, ալյուր կամ սպիտակաձավար ցողել, կարտոֆիլի մի մասը լցնել, հավասարապես տարածել

Ավելացնել տապակած միսը

Կարտոֆիլի մնացած մասը լցնել խոհարարական պարկի մեջ և խողովակաձև լցնել մսի վրա

Ավելացնել քերած պանիր և դնել 200°С տաքացրած ջեռոցում 20 րոպե

Համտեսե՛ք, քանի դեռ տաք է )))

Բարի ախորժակ