Եթե ուզում եք, որ բիսկվիթը ստացվի շատ համեղ և արագ, պատրաստեք հենց այս բաղադրատոմսով։ Բիսկվիթի բաղադրատոմս

Բաղադրիչներ

1 բաժակ ալյուր

1 բաժակ շաքարավազ

5 հատ ձու

Կաղապարի չափը` 21 սմ

Պատրաստման եղանակը

Ձվի սպիտակուցներն ու դեղնուցներն առանձնացնել

Սպիտակուցները հարել 2 րոպե, ապա մաս-մաս ավելացնել շաքարավզն ու հարել 8-10 րոպե

Դեղնուցները հարել 0,5 բաժակ շաքարավազի հետ այնքան, մինչև շաքարավազը լուծվի

Դեղնուցն ու սպիտակուցը միացնել իրար, լավ խառնել, ապա ավելացնել ալյուրն ու լավ խառնել

Կաղապարի ներսը պատել կարագով, ալյուր ցանել և ստացված խմորը լցնել

Դնել ջեռոցում (առանց նախապես տաքացնելու և ընթացքում բացելու) 180°С, թողնել 35-40 րոպե

Հանել կաղապարից, թողնել սառչի, ապա բաժանել շերտերի

Դե ինչ, կարող եք պատրաստել ձեր ցանկալի տարթը)))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում