Բաղադրիչներ
3 ձու
45 մլ ձիթայուղ
45 մլ կաթ
1 ճ/ գ ալյուր
1 թ/գ աղ
1 թ/գ սև պղպեղ
1 թ/գ կարմիր պղպեղ
5 հատ կարտոֆիլ
2 հատ գազար
1 լ ջուր
80 գ հալած պանիր
50 գ պանիր
Մաղադանոս
Կանաչ սոխ
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլն ու գազարը քերող դանակով, երկարությամբ մանրացնել
Ավելացնել 1 լ ջուր և թողնել 5-6 րոպե, ապա հանել և թողնել ի կողմ
Առանձին տարայի մեջ լցնել հալած պանիրը, ևս 1 այլ տեսակի պանիր, մանրացրած մաղադանոս, կանաչ սոխ և լավ խառնել
Առանձին տարայի մեջ ձու կոտրել, ավելացնել ձիթայուղը, կաթը, լավ խառնել, ավելացնել ալյուրը, աղը, սև պղպեղը, կարմիր պղպեղ և լավ խառնել
Ավելացնել քերած գազարն ու կարտոֆիլը և թողնել 5-6 րոպե
Հրակայուն տարայի մեջ կարագ քսել, ստացված զանգվածի մի մասը լցնել, հավասարապես տարածել
Ավելացնել պանրային խառնուրդը և հավասարապես տարածել
Ավելացնել կարտոֆիլի մնացած մասը, հավասարապես տարածել
Ավելացնել քերած պանիր, դնել 200°С տաքացրած ջեռոցում 30 րոպե
Մատուցելու ժամանակն է )))
Բարի ախորժակ