Բաղադրիչներ
450 գ խաշած կարտոֆիլ
200 գ խոզապուխտ
40 գ սև ձիթապտուղ
աանաչ սոխ
3 ճ/գ մարինացված եգիպտացորեն
2 ճ/գ մայոնեզ
200 գ պանիր
սև պղպեղ
չիլի պղպեղ
Զարդարելու համար`
30 գ պանիր
30 գ երշիկ
Պատրաստման եղանակը
Խոզապուխտը խորանարդաձև կտրատել

Ձիթապտուղը շրջանաձև կտրատել

Ավելացնել մանրացրած կանաչ սոխ, եգիպտացորեն, մայոնեզ, սև պղպեղ և լավ խաեռնել

Կարտոֆիլը ճզմել, ավելացնել քերած պանիր, չիլի պղպեղ և լավ խառնել

Սննդային պոլիէթիլեն փռել, կարտոֆիլի պյուրեն լցնել և հավասարապես տարածել

Լցնել կտրատած մթերքները և փաթաթել: 2-3 ժամ թողնել սառնարանում

Զարդարելու համար անհրաժեշտ է պանիրն ու երշիկը առանձին-առանձին քերիչով անցկացնել

Սառնարանից հանել ռուլետը, մայոնեզով պատել և զարդարել քերած պանրով ուերշիկով

Համտեսելու ժամանակն է )))

Բարի ախորժակ