Գեղեցկացրեք ձեր սեղանն այս համեղ և գունեղ նախուտեստով: Բանջարեղենային նախուտեստ

Բաղադրիչներ

1 հատ գազար

3 կանաչ սոխ

½ կարմիր սոխ

½ դեղին պղպեղ

½ կարմիր պղպեղ

100 գ մարինացված եգիպտացորեն

մաղադանոս

50 գ պանիր

1 թ/գ աղ

½ թ/գ սև պղպեղ

5 ձու

Պատրաստման եղանակը

Գազարն անցկացնել քերիչով, սոխը խորանարդաձև կտրատել

Ավելացնել մանրացրած կանաչ սոխը, մաղադանոսը

Ավելացնել խորանարդաձև կտրատած պղպեղները, քերած պանիր, համեմել աղով, սև պղպեղով և լավ խառնել

Ավելացնել 5 ձու, եգիպտացորեն

Կեկսի համար նախատեսված ձևի մեջ կարագ քսել, և լցնել ստացված զանգվածը

Դնել հրակայուն տարայի մեջ, ջուր լցնել, սիլիկոնե ձևը տեխափոխել նրա մեջ, դնել 200°С տաքացրած ջեռոցում 20 րոպե

Մատուցելու ժամանակն է )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում