Այսպիսի հետաքրքիր համային համադրություն ունի միայն այս աղցանը: Հավի լյարդով աղցան

Բաղադրիչներ

250 գ հավի լյարդ

50 գ սոխ

100 գ մարինացված վարունգ

2 խաշած ձու

100 գ մայոնեզ

աղ

սև պղպեղ

Պատրաստման եղանակը

Հավի լյարդը մաքրել, լցնել ջրով լի կաթսայի մեջ, աղ ավելացնել և խաշել (եռալուց հետո ևս 10 րոպե թողնել կրակին)

Թողնել սառչի, ապա երկարությամբ կտրատել

Սոխը կիսալուսնաձև կտրատել, եռման ջուր լցնել և թողնել 5 րոպե

Վարունգը կիսալուսնաձև կտրատել, մի փոքր ճզմել, որպեսզի ավելորդ հեղուկը դուրս գա

Ձուն խորանարդաձև կտրատել

Բոլոր բաղադրիչները խառնել իրար, համեմել սև պղպեղով, աղով` անհրաժեշտության դեպքում, ավելացնել մայոնեզ և լավ խառնել

Աղցանը պատրաստ է )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում