Բաղադրիչներ
10 գ ժելատին + 60 մլ ջուր
220 գ շաքարավազ + 60 մլ ջուր
20 գ կիտրոնի հյութ
սննդային ներկ
1 ճ/գ շաքարի փոշի
1 ճ/գ եգիպտացորենի օսլա
Կաղապարի չափը` 20/20 սմ
Պատրաստման եղանակը
Ժելատինին ավելացնել սառը ջուր և թողնել։ Այնուհետև հալեցնել կամ գոլորշու վրա, կամ միկրոալիքային վառարանում
Կաթսայի մեջ շաքարավազ լցնել, ավելացնել ջուր, կիտրոնի հյութ, լավ խառնել, դնել միջին ջերմության կրակի վրա, անընդհատ խառնել, որպեսզի շաքարավազը լավ լուծվի։ Թողնել եռա, ապա վերցնել կրակից
Լցնել հալած ժելատինի վրա և հարել: Հարել նախ ցածր ապա բարձր աստիճանի տակ` 8-10 րոպե (պետք է ստացվի փափուկ, թեթև զանգված)
3-4 կաթիլ սննդային ներկ լցնել և ևս 1-2 րոպե հարել
Կաղապարի մեջ սննդային պոլիէթիլեն փռել, պատել ձեթով և լցնել ստացված զանգվածը
Հավասարապես տարածել, ծածկել պոլիէթիլենով (նախապես պատել ձեթով) և դնել սառնարանում մի քանի ժամ
Առանձին տարայի մեջ իրար խառնել եգիպտացորենի օսլան և շաքարի փոշին և շաղ տալ արդեն պատրաստ մարշմելոի վրա
Կտրատել և թաթախել մնացած շաքարի փոշու մեջ և մատուցել )))
Բարի ախորժակ