Բաղադրիչներ
2 կգ հավ
1 կգ կարտոֆիլ
100 գ կարմիր սոխ
½ հատ կիտրոն
20 գ մաղադանես
150 գ կարագ
5 ատամիկ սխտոր
1,5 թ/գ պրովանսալ խոտաբույսեր
1 թ/գ սև պղպեղ
1,5 ճ/գ ձեթ
1 թ/գ չորացրած մաղադանոս
2 թ/գ աղ
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլը բաժանել 2 մասի, սոխը` 4, լցնել ջեռոցի թավայի մեջ, ձեթ ավելացնել, համեմել աղով, սև պղպեղով, չորացրած մաղադանոսով և լավ խառնել

Հավը դնել կենտրոնում, ծակծկել տարբեր կողմերից

Կարագին ավելացնել ճզմած սխտար, 2 թ/գ աղ, պրովանսալ խոտաբույսեր, սև պղպեղ և լավ խառնել

Ստացված զանգվածով պատել ամբողջ հավը

Հավի մեջ 0,5 կիտրոն և մաղադանոս դնել, կապել տոտիկները: Դնել 190°С տաքացրած ջեռոցում 40 րոպե

40 րոպե անց հանել, առաջացած հեղուկից գդալով լցնել հավի վրա և ևս 40 րոպե դնել ջեռոցում

Համտեսե՛ք, քանի դեռ տսք է )))

Բարի ախորժակ