Բաղադրիչներ
1 գլուխ սոխ
Աղ
Սև պղպեղ
Չոր ռեհան
3 ատամիկ սխտար
1 գազար
2 հատ նեխուրի ցողուն
400 գ աղացած միս
100 մլ չոր գինի
500 գ լոլիկ
200 գ սպագետտի
Պանիր (ցանկալի է պարմեզան)
Թարմ ռեհան
Պատրաստման եղանակը
Սոխը խորանարդաձև կտրատել, սխտորը մանրացնել և տապակել 2 րոպե
Գազարը խորանարդաձև կտրատել, ավելացնել տապակին և թողնել 2 րոպե
Նեխուրի ցողունը խորանարդաձև կտրատել, ավելացնել տապակին և թողնել 2 րոպե
Ավելացնել աղացած միսը, թողնել 3 րոպե միջին ջերմության վրա, անընդհատ խառնել, ապա համեմել աղով, սև պղպեղով, ավելացնել չոր գինի, խառնել, թողնել այնքան, մինչև գինին ամբեղջությամբ գոլորշիանա
Լոլիկը մանրացնել կամ ճզմել և ավելացնել տապակին։ Ավելացնել չորացրած ռեհան, լավ խառնել, ծածկել կափարիչն ու թողնել թույլ կրակի վրա 2 ժամ
Եռման ջրի մեջ 1 թ/գ աղ լցնել, սպագետտին խաշել, անցկացնել սառը ջրով և ավելացնել տապակին
Մատուցե՞ք, քանի դեռ տաք է )))
Բարի ախորժակ