Ինչու՞ գնել, եթե կարելի է պատրաստել տանը: Տնական մայոնեզ` առանց ձվի

Բաղադրիչներ

100 մլ կաթ

200 մլ ձեթ

1 ճ/գ կիտրոնի հյութ

1 թ/գ շաքարավազ

1/3 թ/գ աղ

սև պղպեղ

1/3 թ/գ մանանեխ

Պատրաստման եղանակը

Ձեթն ու կաթը խառնել իրար, հարել բլենդերով այնքան, մինչև զանգվածը լավ թանձրանա

Այնուհետև ավելացնել աղ, սև պղպեղ, մանանեխ, շաքարավազ, կիտրոնի հյութ, հարել, որպեսզի համեմունքները լավ լուծվեն

Ահա և վերջ, շտապեք աղցան պատրաստելու )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում